Ապրիլ 26, 2024
3798 դիտում

Հոկեիստ Արտյոմ Մանուկյանը երիտասարդական լիգայում ռեկորդ է սահմանել


Արտյոմ Մանուկյանը
Արտյոմ Մանուկյանը

Լուսանկարը` Facebook


Հոկեիստ Արտյոմ Մանուկյանը մեկ մրցաշարջանում 100 միավոր է վաստակել ու երիտասարդական հոկեյի լիգայի ամեաարդյունավետ խաղացող դարձել:

Մինչեւ այդ ոչ մի մարզիկի չէր հաջողվել անցնել 92 միավորի շեմը:

«Օմսկիե Յաստրեբի» 18-ամյա հարձակվողը 56 հանդիպումներում 37 անգամ գրավել է մրցակիցների դարպասն ու 63 արդյունավետ փոխանցում կատարել:

46 հանդիպումներում Մանուկյանը սառույցն առանց միավորի չի լքել, իսկ առավելագույն՝ 5-ական միավոր ունեցել է 3 հանդիպումներում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին