Մայիս 08, 2024
1893 դիտում

Գոհար Շահնազարյան. Չեմ ափսոսում, որ անգամ ուսի հատվածում ցավ զգալով ելույթ եմ ունեցել ԵԱ-ում


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում անցկացվող նետաձգության Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկներից ամենահաջողը հանդես է եկել Գոհար Շահնազարյանը:

Հայ մարզուհին ոչ միայն կարողացել է հասնել 1/24 եզրափակիչ, նա նաեւ ձեռք է բերել 2015 թվականին Բաքվում կայանալիք Եվրոպական Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Ուղեգիրն ապահովելուց անմիջապես հետո Շահնազարյանը Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ  աննկարագրելի զգացողություններ ունի:

«Անչափ ուրախ եմ, որ կարողացել եմ ուղեգիր ձեռք բերել: Չէի սպասում, որ նման հաջողության կկարողանամ հասնել: Ես երկար ժամանակ վնասվածք եմ ունեցել ու մոտ 2 տարի չէի կարողանում նորմալ մարզվել, վերջին մի քանի ամիսների ընթացքում եմ լիարժեք պարապել»,- ասել է Շահնազարյանը:

Նա խոստովանել է, որ անգամ հույս չի ունեցել ընդգրկվել Հայաստանի հավաքականի կազմում ու մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Հիմա նա չի ափսոսում, որ անգամ ուսի հատվածում ցավ զգալով ելույթ է ունեցել այս մրցաշարում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին