Մայիս 06, 2024
exclusive
7688 դիտում

Շարունաս Մարչյուլյոնիս. Ինձ համար անակնկալ էր Հայաստանից հրավեր ստանալը


Շարունաս Մարչյուլյոնիսը
Շարունաս Մարչյուլյոնիսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շարունաս Մարչյուլյոնիսը
Շարունաս Մարչյուլյոնիսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շարունաս Մարչյուլյոնիսը
Շարունաս Մարչյուլյոնիսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շարունաս Մարչյուլյոնիսը
Շարունաս Մարչյուլյոնիսը

Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր Հայաստան է ժամանել Օլիմպիական խաղերի չեմպիոն ու բրոնզե մեդալակիր, լիտվացի լեգենդար բասկետբոլիստ Շարունաս Մարչյուլյոնիսը:

Օդանավակայանում Mediamax Sport-ի թղթակցին Մարչյուլյոնիսն ասել է, որ առաջին անգամ է Հայաստանում եւ հույս ունի, որ այստեղ լավ ժամանակ կանցկացնի:

«Ինձ համար անակնկալ էր, որ հրավիրել են Հայաստան, բայց ուրախ եմ այս երկիր այցելելու համար: Գիտեմ, որ շատ գեղեցիկ ու հին երկիր ունեք: Հուսով եմ, այցի ընթացքում շատ ավելին կիմանամ Հայաստանի մասին»,- նշել է Մարչուլյոնիսը:

Հունիսի 4-ին նա «Գրանդ Սպորտի» մարզահամալիրի բասկետբոլի դահլիճում վարպետության դաս է անցկացնելու շուրջ 120 տղաների եւ աղջիկների համար:

Մարչուլյոնիսի խոսքով, միշտ էլ հետաքրքիր է սեփական փորձով կիսվելը: Նա ցանկանում է, որ հայ պատանի բասկետբոլիստները օգուտ քաղեն վարպետության դասից:

Իսկ հունիսի 4-ի երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունենալու լիտվական բասկետբոլի ֆենոմենի մասին պատմող «The Other Dream Team» ֆիլմի ցուցադրությունը, որից հետո հանդիսատեսը հնարավորություն կունենա հարցեր ուղղել Շարունաս Մարչյուլյոնիսին:

Հայտնի բասկետբոլիստի այցի կազմակերպիչներն են Հայաստանում Լիտվայի դեսպանատունը եւ Մեդիամաքս մեդիա ընկերությունը, գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին