Ապրիլ 26, 2024
exclusive
9016 դիտում

Մեկ կադրում. Բաբաջանյանն ու Միրզոյանը Շահինյանի 60-ամյակին


Լուսանկարը` Շահինյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Շահինյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Շահինյանի անձնական արխիվից


Լուսանկարները, որոնք արվել են շատ տարիներ առաջ, մեծ հետաքրքրություն են առաջացնում: Մանավանդ, երբ դրանք պատմական նշանակություն ունեն:

Այդպիսի մի նկար էլ, որի հերոսները Հրանտ Շահինյանը, Առնո Բաբաջանյանն ու Էդվարդ Միրզոյանն են, Mediamax Sport-ը ներկայացնում է «Մեկ կադրում» շարքում:

Օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի կինը՝ տիկին Էմման, պատմում է, որ իր ամուսինը շատ ընկերներ ուներ: Շփվող, բարի ու մարդամոտ Շահինյանը կարողանում էր լավ հարաբերություններ ունենալ տարբեր բնագավառի մարդկանց հետ:

Պատահական չէ, որ նրան ճանաչում ու ընդունում էին ոչ միայն մարզիկները, այլ նաեւ արվեստի ու գրականության ներկայացուցիչները:

1983 թվականին լրանում էր Հրանտ Շահինյանի 60-ամյակը: Տիկին Էմման պատմում է, որ տոնական միջոցառումը կազմակերպվել էր Շախմատի տանը, իսկ հյուրերից յուրաքանչյուրը մի հետաքրքիր ձեւով էր շնորհավորում:

Ներկաների մեջ էին նաեւ կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանը եւ Էդվարդ Միրզոյանը: Նրանք էլ բարձրացել են բեմ ու մոտեցել դաշնամուրին: Րոպեներ անց երաժիշտները գեղեցիկ ստեղծագործություն են նվիրել իրենց ընկերոջը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին