Ապրիլ 27, 2024
1393 դիտում

Մխիթարյանի ու Լեւանդովսկու գոլերի շնորհիվ «Բորուսիան» դուրս է եկել Գերմանիայի Գավաթի եզրափակիչ


Մխիթարյանի ու Լեւանդովսկու գոլերի շնորհիվ «Բորուսիան» դուրս է եկել Գերմանիայի Գավաթի եզրափակիչ
Մխիթարյանի ու Լեւանդովսկու գոլերի շնորհիվ «Բորուսիան» դուրս է եկել Գերմանիայի Գավաթի եզրափակիչ

Լուսանկարը` «Բորուսիայի» ֆեյսբուքյան պաշտոնական էջից


Դորտմունդի «Բորուսիան» դուրս է եկել Գերմանիայի Գավաթի խաղարկության եզրափակիչ:

Կիսաեզրափակչում դորտմունդյան ակումբը Հենրիխ Մխիթարյանի ու Ռոբերտ Լեւանդովսկու գոլերի շնորհիվ 2:0 հաշվով առավելության է հասել «Վոլֆսբուրգի» նկատմամբ:

Հանդիպման երկու գնդակներն էլ խփվել են առաջին խաղակեսում: 13-րդ րոպեին հայ կիսապաշտպանը հեռահար գեղեցիկ հարվածով բացել է հաշիվը, իսկ 43-րդին Լեւանդովսկին կրկնապատկել է այն:

«Բորուսիան» նվաճել է եզրափակչի ուղեգիր, իսկ նրա մրցակիցը կորոշվի «Բավարիա»- «Կայզերսլաուտերն» մրցավեճում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին