Մայիս 03, 2024
588 դիտում

Ինձագի. 3 տարում արժանացել ենք 6 տիտղոսի ու հասել ՉԼ-ի եզրափակիչ


Լուսանկարը` FC Inter


3 տարի «Ինտեր»-ը գլխավորելուց ու գավաթներ նվաճելուց հետո Սիմոնե Ինձագիին վերջապես հաջողվեց ակումբին նաեւ Իտալիայի չեմպիոն դարձնել:

Դա հնարավոր եղավ առաջնության 33-րդ տուրում «Միլան»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո:


Մարզիչը չեմպիոնությունից հետո խոստովանել է, որ չեմպիոնական գեղեցիկ երեկոն ցանկանում են կիսել բոլորի հետ։

«Հիմա մտքերս ընտանիքիս, կնոջս, ծնողներիս հետ են, որոնք այս 3 տարվա ընթացքում կողքիս են եղել եւ օգնել ինձ: Անչափ երջանիկ եմ այս հույզերն ունենալու եւ դրանք երկրպագուների հետ կիսելու համար: Տիրացել ենք 6 գավաթի ու հասել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, դժվար էր այս ամենն անգամ պատկերացնել: Շնորհակալ եմ տղաներին: Բնավ էլ հեշտ չէր, բայց նրանք մինչեւ վերջ տրվեցին եւ այդպիսին են լինելու առաջիկա տարիներին»,- ավելացրել է Ինձագին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին