Մայիս 05, 2024
582 դիտում

«Ինտեր»-ն Իտալիայի 20-ակի չեմպիոն է. Հենրիխ Մխիթարյանի առաջին եվրոպական ոսկին


Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter


«Ինտեր»-ն Իտալիայի առաջնության 33-րդ տուրում 2:1 հաշվով առավելության է հասել «Միլան»-ի նկատմամբ ու ժամանակից շուտ չեմպիոն հռչակվել:

«Սան Սիրո»-ում կայացած խաղում հաղթող թիմի կազմում գոլերի հեղինակ են դարձել Ֆրանչեսկո Աչերբին ու Մարկուս Թյուրանը, «Միլան»-ի միակ գոլի հեղինակը Ֆիկայո Տոմորին է:

Հանդիպման ավարտին խաղացողների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում կարմիր քարտեր են ստացել Տեո Էրնանդեսն ու Դենզել Դյումֆրիսը: Ապա «Միլան»-ից հեռացվել է Դավիդե Կալաբրին:

«Ինտեր»-ը 86 միավոր է վաստակել ու առաջնության ավարտից 5 տուր առաջ անհասանելի դարձել մրցակիցների համար: Թիմը 20-րդ անգամ է չեմպիոն հռչակվել, Հենրիխ Մխիթարյանի համար սա առաջին եվրոպական չեմպիոնությունն էր թոփ-5 առաջնություններում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին