Ապրիլ 30, 2024
342 դիտում

Չեմպիոնների Լիգայի 1/2 եզրափակիչ են դուրս եկել ՊՍԺ-ն ու «Բորուսիա»-ն


Լուսանկարը` FC PSG

Լուսանկարը` FC Borussia

Լուսանկարը` FC Borussia

Լուսանկարը` FC PSG

Լուսանկարը` FC PSG

Լուսանկարը` FC PSG

Լուսանկարը` FC Borussia


Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչում երեկոյան 2 հանդիպում է կայացել՝ «Բարսելոնա»-ն ընդունել է ՊՍԺ-ին, իսկ «Բորուսիա»-ն՝ Մադրիդի «Ատլետիկո»-ին:

Կատալոնական ակումբը սեփական հարկի տակ 1:4 հաշվով պարտություն է կրել ու լքել պայքարը: 29-րդ րոպեին հանդիպման մրցավար Իշտվան Կովաչը կարմիր քարտ է ցույց տվել «Բարսելոնա»-ի պաշտպան Ռոնալդ Արաուխոյին, քիչ անց նա ոչ սպորտային պահվածքի համար հեռացրել է նաեւ Խավիին ու նրա օգնականին:

Մինչ այդ պահը տանտերերը Ռաֆինյայի գոլի շնորհիվ առաջ էին, սակայն 40-րդ րոպեին Ուսման Դեմբելեին հաջողվել է խփել պատասխան գնդակը, Վիտինյան իր թիմին առաջ է մղել, իսկ վերջնական հաշիվը ձեւակերպել է Կիլիան Մբապեի դուբլը: Գոլերից մեկը նա գրանցել է 11-մետրանոցից: ՊՍԺ-ն 2 հանդիպումների արդյունքում հաղթել է 6:4 հաշվով:

Լուսանկարը` FC Borussia


«Բորուսիա»-ն էլ սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթել է «Ատլետիկո»-ին: Հաղթող թիմի կազմում գոլերը գրանցել են Յուլիան Բրանդտը, Իան Մաթսենը, Նիկլաս Ֆյուլկրուգն ու Մարսել Զաբիտցերը: Դիեգո Սիմեոնեի թիմից աչքի են ընկել Անխել Կորրեան, մյուս գոլը սեփական դարպասն է ուղարկել Մատս Հյումելսը:

«Բորուսիա»-ն 2012-2013 մրցաշրջանից հետո առաջին անգամ է դուրս եկել ՉԼ-ի կիսաեզրափակիչ: Թիմը մրցաշարի հաղթող է եղել միայն մեկ անգամ՝ 1996-1997 թթ.:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին