Ապրիլ 29, 2024
558 դիտում

«Ռոմա»-ի պաշտպան Էվան Նդիկան սրտի նոպայից հետո իրեն լավ է զգում


Լուսանկարը` Eurosport


Երեկ Իտալիայի առաջնության 32-րդ տուրի «Ուդինեզե»-«Ռոմա» հանդիպումը 73-րդ րոպեին ընդհատվել էր, հաշիվն այդ ժամանակ 1:1 էր:

«Ռոմա»-ի 24-ամյա պաշտպան Էվան Նդիկան իրեն վատ էր զգացել, նա պառկել էր խոտածածկին ու բռնել սրտից: Ֆուտբոլիստին բժշկական օգնություն էին ցուցաբերել ու տեղափոխել հիվանդանոց: Մի քանի րոպե անց հանդիպման գլխավոր մրցավարը որոշել էր խաղը ավարտին չհասցնել:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստը սրտի նոպա է ունեցել: «Նդիկան արդեն լավ վիճակում է ու հոգեպես էլ իրեն ամուր է զգում: Նա ընկել է «Ուդինեզե»-ի հետ հանդիպման ընթացքում, սակայն հիմա գիտակցությունը տեղն է եւ հույս ունի հնարավորինս արագ վերադառնալ խաղադաշտ»,- գրել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Ռոմա»-ն էլ հայտնել է, որ ֆուտբոլիստները հիվանդանոցում այցելել են Նդիկային: Նա դեռ կգտնվի բժիշկների հսկողության տակ եւ լրացուցիչ անալիզներ կհանձնի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին