Մայիս 01, 2024
1069 դիտում

Սեւիկյան. Ամբողջ կյանքում կհիշեմ «Ֆերենցվարոշ»-ի կազմում խփածս առաջին գոլը


Լուսանկարը` fradi.hu


Էդգար Սեւիկյանն անդրադարձել է Հունգարիայի առաջնության 31-րդ տուրում «Ֆերենցվարոշ»-ի կազմում իր խփած առաջին գոլին:


«Ամբողջ կյանքում կհիշեմ այս գնդակը, քանի որ այն առաջինն էր ակումբի կազմում: Հույզերս աննկարագրելի են, շնորհակալություն երկրպագուներին, որ ամեն խաղում մեզ հետ են ու աջակցում են: Հաճելի էր այն գրանցել, բայց եթե անկեղծ՝ արդեն մտածում եմ հաջորդ հանդիպման մասին: Ուզում եմ կենտրոնացած ու տքնաջան աշխատել ամեն օր եւ թիմին օգնել հաղթանակներ գրանցել»,- ակումբի պաշտոնական կայքին ասել է Սեւիկյանը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը «Ֆերենցվարոշ» է տեղափոխվել այս տարվա հունվարին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին