Մայիս 01, 2024
1040 դիտում

Նաիր Տիկնիզյանը կմասնակցի ԲԿՄԱ-ի դեմ խաղին


Լուսանկարը` ria.ru


Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը նշել է, որ Նաիր Տիկնիզյանը կմասնակցի ապրիլի 13-ին Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում ԲԿՄԱ-ի դեմ խաղին:

«Վնասվածք ունեցող ֆուտբոլիստները թիմում այնքան էլ շատ չեն: Արտյոմ Ձյուբան արդեն վերադարձել է ընդհանուր խմբի հետ մարզումներին, Տիկնիզյանը պատրաստ էր խաղալ «Ախմատ»-ի դեմ, բայց որոշեցինք ռիսկի չդիմել ու վերականգնվելու համար նրան եւս մեկ լիարժեք շաբաթ տալ: Երկուսն էլ ԲԿՄԱ-ի դեմ խաղին կմասնակցեն, սակայն նախօրեին կհասկանանք, թե որքան ժամանակ կկարողանան անցկացնել խաղադաշտում»,- Գալակտիոնովի խոսքերը մեջբերել է matchtv.ru-ն:

«Լոկոմոտիվ»-ը 36 միավոր է վաստակել ու մրցաշարային աղյուսակում 5-րդն է, ԲԿՄԱ-ն նույնքան միավորով 4-րդ տեղում է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին