Մայիս 01, 2024
345 դիտում

Հենրիխ Մխիթարյան. Այսօրվա աշխատանքը կատարված է


Լուսանկարը` FC Inter


«Ինտեր»-ը վստահ քայլերով մոտենում է Իտալիայի չեմպիոնությանը: 31-րդ տուրում թիմը վերջին րոպեին կարեւոր հաղթանակ է տարել «Ուդինեզե»-ի նկատմամբ: Հաղթական գոլն իր հաշվին է գրանցել Դավիդե Ֆրատեզին:


Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում է եղել եւ փոխարինվել 68-րդ րոպեին: Նա հաղթանակից հետո այսպիսի գրառում է կատարել. «Այսօրվա աշխատանքը կատարված է: Բարի գիշեր, հաղթողներ»:

«Ինտեր»-ը 82 միավոր ունի եւ 2-րդ տեղը զբաղեցնող «Միլան»-ին գերազանցում է 14 միավորով: Հաջորդ հանդիպումը միլանյան ակումբն անցկացնելու է ապրիլի 14-ին «Կալյարի»-ի դեմ:

Ընդհանուր առմամբ՝ մինչ առաջնության ավարտը թիմը եւս 6 հանդիպում է ունենալու, մրցակիցներն են լինելու «Միլան»-ը (ապրիլի 22), «Տորինո»-ն (ապրիլի 28), «Սասուոլո»-ն (մայիսի 5), «Ֆրոզինոնե»-ն (մայիսի 12 ), «Լացիո»-ն (մայիսի 19) եւ «Վերոնա»-ն (մայիսի 26):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին