Մայիս 01, 2024
314 դիտում

«Ինտեր»-ը կամային հաղթանակ է տարել «Ուդինեզե»-ի նկատմամբ


Լուսանկարը` FC Inter


Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Ինտեր»-ը հյուրընկալվել է «Ուդինեզե»-ին եւ կամային հաղթանակ տարել 2:1 հաշվով:

Առաջինը հաշիվը բացել են տանտերերը, 40-րդ րոպեին աչքի է ընկել Լազար Սամարջիչը, «Ինտեր»-ը պատասխան գնդակը խփել է 55-ին՝ 11-մետրանոցը դիպուկ է իրացրել Հաքան Չալհանօղլուն: Հաղթական գոլն ավելացված 5-րդ րոպեին խփել է Դավիդե Ֆրատեզին:

Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում է եղել եւ փոխարինվել 68-րդ րոպեին:

«Ինտեր»-ը վաստակել է 82 միավոր ու շարունակում է վստահ առաջատարը լինել: 2-րդ տեղը զբաղեցնող «Միլան»-ն ունի 68 միավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին