Ապրիլ 27, 2024
365 դիտում

Չավին դատի է տվել լրագրողին, որն իրեն մեղադրում է անպարկեշտ նամակներ գրելու մեջ


Լուսանկարը` FC Barcelona


«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Չավին դատի է տվել «El País»-ի լրագրող Մանուել Ժաբուային:

Sport.es-ը գրում է, որ նրանց միջեւ հակամարտությունը սկսվել է նույն լրատվամիջոցի մեկ այլ լրագրողի սկանդալային վերնագրով հրապարակումից հետո, որը կատալոնական ակումբին Չեմպիոնների Լիգայում «Անտվերպեն»-ից կրած պարտությունից հետո անվանել է «Եվրոպայի ծաղրածուներ»: Այս վերնագրին Չավին արձագանքել է փլեյ-օֆֆում «Նապոլի»-ի հետ խաղից հետո:

Ինչից հետո «El País»-ի լրագրող Մանուել Ժաբուան որոշել է պաշտպանել իր գործընկերոջն ու հայտնել է, որ Չավին իրեն «անպարկեշտ հաղորդագրություններ» է ուղարկել:

«Չէի ցանկանա այդ մասին խոսել, քանի որ այդ ամենը խիստ գաղտնի էր եւ ուղարկված անձնական նամակներով, սակայն դրանք բավականին անպարկեշտ էին: Չավին ասել է, որ խաղալու տարիներին ամեն ինչ հաղթել է ու հիմա անձեռնմխելի է»,-ասել է Ժաբուան:

Այդ հայտարարությունը զայրացրել է Չավիին ու նա որոշել է դատի տալ: Ակումբում պնդում են, որ մարզիչն անգամ չի ճանաչում այդ լրագրողին ու չէր կարող նրա հետ նամակագրության մեջ լինել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին