Ապրիլ 29, 2024
672 դիտում

Հենրիխ Մխիթարյան. Ամեն ինչ կշտկենք դադարից հետո


Լուսանկարը` FC Inter


Վերջին երկու հանդիպումներն «Ինտեր»-ի համար այնքան էլ հաջող չեն դասավորվել:

Սիմոնե Ինձագիի սաները նախ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում 11-մետրանոցներով զիջել են «Ատլետիկո»-ին ու դուրս մնացել պայքարից, ապա միավորներ կորցրել Ա Սերիայում:

29-րդ տուրում ակումբը 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը «Նապոլի»-ի հետ, մինչ այդ 10 խաղ շարունակ «Ինտեր»-ը հաղթանակներ էր գրանցել:

«Շատ կարեւոր խաղ էր, բայց չհասանք մեր ուզած արդյունքին: Ամեն ինչ կշտկենք դադարից հետո»,- սոցկայքերում գրել է Մխիթարյանը:

Առաջիկա շաբաթվա ընթացքում ազգային հավաքականներն են հանդիպումներ անցկացնելու, եւ առաջնություններում ոչ երկարատեւ դադար կլինի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին