Ապրիլ 27, 2024
2276 դիտում

Սողոմոնյան. Հայ երկրպագուներն ամենալավն են


Լուսանկարը` FC Pyunik

Լուսանկարը` FC Pyunik

Լուսանկարը` FC Pyunik


«Փյունիկում» լավատեսորեն են տրամադրված «Մաքքաբիի» հետ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղից առաջ:

Ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը տնային 0:0 հանդիպումը դրական արդյունք է համարում ու հավատում հաջողությանը:

Լավ հանդիպում ստացվեց, ոչ ձանձրալի 0-ներ էին լուսատախտակին: Մեզ շատ ուրախացրին երկրպագուները, ստադիոնը համարյա լիքն էր, ամբողջ խաղի ընթացքում ոգեւորում էին, վաղուց նման բան չէի տեսել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Ռուսաստանում: Մեր երկրպագուներն ամենալավն են, մթնոլորտը ֆանտաստիկ էր:

«Մաքքաբին» շատ հավաքված թիմ է, անհատապես լավ են գործում, բայց մեր տղաներն էլ վատ տեսք չունեին, ամեն գնդակի համար պայքարում էին, որոշ դրվագներում կարող էին ավելի լավ գործել: Բայց կարեւորը հաջորդ փուլ անցնելու շանսերը պահպանում ենք: Շարունակելու ենք պատրաստվել ու հավատում ենք, որ կարող ենք ցանկալի արդյունքի հասնել:

Լուսանկարը` FC Pyunik


Հաղթանակի դեպքում ֆինանսական պարգեւատրում կլինի, բայց ինձ դուր է գալիս, որ մեր տղաները դրա համար չեն խաղում: Անդրեյ Տալալաեւը շատ կարճ ժամանակում կարողացավ թիմ ստեղծել, բոլորն արդյունքի համար են խաղում, մենք չունենք սիրելիներ, ամենամեծ մոտիվացիան միանշանակ հաղթանակն ու պայքարը շարունակելն է:

Սա դեռ սկիզբն է, նոր ենք կառուցում թիմը, մեր պլանները հեռակա են, խմբային փուլն անցնելը մեր նպատակներից է: Այնպես չէ, որ այս տարի էլ դրան հասնել չենք կարող:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին