Ապրիլ 27, 2024
1450 դիտում

Մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խումբը


Լուսանկարը` FC Ararat-Armenia


Հանգստյան օրերին մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունը:

«Բանանց»-«Շիրակ» հանդիպման ժամանակ այդպես էլ դարպասի գրավում չի եղել, իսկ «Ալաշկերտը» նվազագույն հաշվով առավելության է հասել «Արարատի» նկատմամբ:

Բարձրագույն խմբում նորամուտն են նշել «Լոռի» եւ «Արարատ-Արմենիա» թիմերը: Այս դիմակայությունում երկու անպատասխան գնդակ մրցակցի դարպասն ուղարկել է «Արարատ-Արմենիան»:
 
Իսկ ահա տուրի «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը հետաձգվել է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին