Մայիս 04, 2024
4920 դիտում

Փաշինյան. Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին


Լուսանկարը` Փաշինյանի ֆեյսբուքյան էջից


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային օրը սկսել է աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի հետ հանդիպումով։

«Նա ասաց, որ ոգեշնչված է հայկական հեղափոխությամբ ու պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին եւ հայկական ֆուտբոլին»,- Facebook-ի իր էջում գրել է Փաշինյանը:

 

Երեկ երեկոյան վարչապետը հանրապետական ստադիոնում հետեւել է Լեգենդների խաղին, որում Լատինական Ամերիկայի թիմը 5:2 հաշվով ուժեղ է եղել Եվրոպայից: Գոլերից մեկն էլ հեղինակել է Ջորկաեֆը:

 

Ապա Փաշինյանը հանդերձարանում ողջունել ու շփվել է ֆուտբոլիստների հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին