Մայիս 01, 2024
4392 դիտում

Յուրա Մովսիսյանը վարձավճարով հանդես կգա շվեդական «Յուրգորդենում»



Մարտի սկզբին ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքից» հեռացած Յուրա Մովսիսյանը նոր ակումբ ունի:

Հարձակվողը վարձավճարով ելույթ է ունենալու շվեդական Բարձրագույն խմբում հանդես եկող «Յուրգորդենում»: Նա ակումբում մնալու է 6 ամիս, սակայն պայմանագրում ժամկետը երկարացնելու կետ կա:

«Յուրգորդենի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում հարձակվողն ասել է, որ Շվեդիայի մասին շատ բան գիտեր դեռ Դանիայում ելույթ ունենալու տարիներին: Նա ուրախ է կրկին Եվրոպա վերադառնալու համար:

«Վերջին տարիներին առաջնությունը զգալիորեն ուժեղացել է: Շվեդական ակումբները հանդես են գալիս ՉԼ-ում ու հատկապես ԵԼ-ում: Ուրախ եմ, որ «Յուրգորդրենը» մասնակցելու է Եվրոպայի Լիգային, դա շանս է ինձ համար»,- խոստովանել է Մովսիսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին