Ապրիլ 27, 2024
7969 դիտում

Մխիթարյանն ուզում է Մոուրինյոյի հետ խոսել ՄՅՈւ-ում իր ապագայի մասին


Լուսանկարը` REUTERS


Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է հանդիպել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:

Ինչպես հայտնում է dailystar.co.uk-ը, հայ կիսապաշտպանը ցանկանում է խոսել թիմում իր ապագայի մասին:

Ֆուտբոլիստը չի հայտնվում անգամ թիմի հայտացուցակում, վերջին 7 հանդիպումներից միայն մեկում է հանդես եկել:

Երեկ նա չի մասնակցել նաեւ մանչեսթերյան դերբիին, որում ՄՅՈւ-ն 1:2 հաշվով զիջել է առաջատար «Մանչեսթեր Սիթիին» ու 2-րդ տեղում է ընթանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին