Ապրիլ 27, 2024
5261 դիտում

Իբրահիմովիչի ու Պոգբայի վերադարձը, առանց Միկիի ՄՅՈՒ-ի հաղթանակը


Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com


«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնության 12-րդ տուրում 4:1 հաշվով երեկ տպավորիչ հաղթանակ է տարել «Նյուքասլի» նկատմամբ:

Վնասվածքից ապաքինվելուց հետո խաղադաշտ վերադարձած Պոլ Պոգբան գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Մանկունիացիներից աչքի են ընկել նաեւ Անտոնի Մարսիալը, Քրիս Սմոլինգը եւ Ռոմելու Լուկակուն:

 

Վերջապես 7 ամսվա բացակայությունից հետո վերադարձել է նաեւ Զլատան Իբրահիմովիչը, որը ծնկի վնասվածք էր ստացել:

 

Հենրիխ Մխիթարյանն առհասարակ բացակայել է թիմի հայտացուցակից, mirror.co.uk-ի տեղեկությամբ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նման որոշում է կայացրել մարտավարական պատճառներով:

 

Անգլիացի երկրպագուներն այդ որոշմանը դրական են արձագանքել, քանի որ վերջին շրջանում նրանք անընդհատ դժգոհում էին Մխիթարյանի խաղից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին