Ապրիլ 27, 2024
13066 դիտում

Հայկական երազանքի խորհրդանիշը. «Միկին` հայ հերոսը» ֆիլմը


Լուսանկարը` https://www.reddit.com


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող վավերագրական ֆիլմն արդեն ներկայացվել է:

MUTV-ն նկարահանումները կատարել է նաեւ Հայաստանում: «Միկին` հայ հերոսը» ֆիլմում կիսապաշտպանի մասին խոսել է նաեւ Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:

«Նա մեր երկրի հերոսն է: Բոլորն են հպարտանում Մխիթարյանով: Անգամ նրանք, ովքեր սովորաբար չեն էլ նայում ֆուտբոլ կամ նոր են սկսել հետեւել Պրեմիեր Լիգային ու ՄՅՈւ-ին:  Նա շատ կարեւոր է մեր երկրի համար, ոչ միայն որպես ֆուտբոլիստ, այլ մարդ, որը խորհրդանշում է հայկական երազանքը»,- ասել է Թադեւոսյանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին