Ապրիլ 27, 2024
6075 դիտում

Գեւորգ Ղազարյանը նոյեմբերին կկարողանա մարզվել թիմի հետ


Լուսանկարը` Photolure


Հայաստանի հավաքականի եւ պորտուգալական «Մարիտիմուի» հարձակվող Գեւորգ Ղազարյանը երկարատեւ վնասվածքից հետո դեռեւս մարզվում է անհատական ծրագրով:

Ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սեպտեմբերին նորից բուժզննում է անցել Գերմնիայում, ինչի արդյունքում այս ժամանակահատվածի համար ոտքի վիճակը գնահատվել է բավարար:

«Ըստ նոր ծրագրի՝ մինչեւ նոյեմբերի սկիզբ կկարողանամ մարզվել հիմնական կազմի հետ: Կլինեն որոշ սահամանափակումներ, միունույն ժամանակ կշարունակեմ անհատական պարապմունքները: Նոյեմբերի վերջին նախատեսվում է եւս մեկ բուժզննում, որից հետո, հուսամ, ամբողջովին պատրաստ կլինեմ»,-գրել է Ղազարյանը:

Նա վնասցվածք ստացել էր այս տարվա մարտին Ղազախստանի հավաքականի դեմ կայացած խաղում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին