Ապրիլ 19, 2024
10280 դիտում

Մանչեսթերյան դերբի. «Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթել է «Սիթիին»


Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com


ԱՄՆ-ում կայացած մանչեսթերյան դերբում «Յունայթեդը» 2:0 հաշվով առավելության է հասել «Սիթիի» նկատմամբ:

Սա ամերիկյան շրջագայության շրջանակներում ՄՅՈւ-ի 3-րդ անընդմեջ հաղթանակն էր:

37-րդ րոպեին հաշիվը բացել է Ռոմելու Լուկակուն: Իսկ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո մանկունիացիների հաղթանակն ամրապնդել է Մարկուշ Ռեշֆորդը:

«Հիանալի մարզումային փուլ ենք անցկացնում: Սա այն է, ինչ մենք պլանավորում էինք: Հաղթել ենք ՄԼՍ-ի երկու թիմերի, ապա սկսել խաղալ աշխարհի լավագույն թիմերի հետ: Ամեն ինչ լավ է ընթանում»,- ասել է թիմի գլխավո մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Հուլիսի 23-ին ՄՅՈւ-ն հանդիպելու է Մադրիդի «Ռեալին», որի հետ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում խաղալու է նաեւ օգոստոսի 8-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին