Ապրիլ 27, 2024
1128 դիտում

«Փյունիկը» դուրս է եկել Հայաստանի Գավաթի եզրափակիչ


Լուսանկարը` FC Banants


Հայաստանի ֆուտբոլի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչում այսօր կայացել է «Բանանց»-«Փյունիկ» պատասխան հանդիպումը:

Երկրպագուներն ականատես են եղել միայն մեկ գոլի: Երկրորդ խաղակեսում «Փյունիկի» կազմում աչքի է ընկել Արամ Շախնազարյանը:

Թիմերի առաջին խաղում կրկին ուժեղ էին եղել «Փյունիկի» ֆուտբոլիստները, այն ժամանակ գրանցվել էր 2:1 հաշիվը:

Կիսաեզրափակչի «Շիրակ»-«Գանձասար-Կապան» դիմակայությունը կայանալու է վաղը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին