Ապրիլ 26, 2024
1782 դիտում

«Բարսայի» հաղթանակն ու Մեսսիի 500-րդ գոլը


Լուսանկարը` FC Barcelona


Մադրիդում կայացած Սուպեր Կլասիոկն ավարտվել է «Բարսելոնայի» հաղթանակով:

Իսպանական ամենասպասված դիմակայությունում այս անգամ ուժեղ են գտնվել հյուրերը: Լարված ու դիտարժան խաղում ֆուտբոլասերները գոլերի պակաս չեն զգացել: Նախ հաշիվը բացել են մադրիդցիները՝ աչքի է ընկել Կազիմիրոն, սակայն րոպեներ անց Լեո Մեսսին հավասարեցրել է այն:

 

Երկրորդ կեսում Իվան Ռակիտիչը գեղեցիկ հարվածով առաջ է մղել կատալոնացիներին, սակայն տասը հոգով մնացած «Ռեալը» (կարմիր քարտ է ստացել Սերխիո Ռամոսը) չի նահանջել ու Խամես Ռոդրիգեսը հաշիվը դարձրել է 2:2: Ավելացված ժամանակում Մեսսին խփել է իր թիմի հաղթական գնդակը՝ իր գոլերի թիվը հասցնելով 500-ի:

 

Այս հաղթանակից հետո թիմերն ունեն 75-ական միավոր, սակայն «Ռեալը» մեկ խաղ քիչ է անցկացրել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին