Մայիս 09, 2024
4068 դիտում

Ռայոլան եւ «Յուվեն» քննարկել են Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունը


Լուսանկարը` zimbio.com


Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան օրերս մեկնել է Թուրին, որտեղ հանդիպում է ունեցել «Յուվենթուսի» ղեկավարների հետ:

Ինչպես հաղորդում է gazzetta.it-ը, իտալական ակումբը շարունակում է հետաքրքրվել Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով ու ցանկանում է նրան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեսնել իր շարքերում:

Նշվում է, որ ամռանը Պոլ Պոգբան կհեռանա «Յուվենթուսից», իսկ Մխիթարյանը կարող է ուժեղացնել թիմի կազմը: 2017-ի ամռանը լրանում է նաեւ հայ ֆուտբոլիստի ու Դորտմունդի «Բորուսիայի» միջեւ կնքված պայմանագրի ժամկետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին