Մայիս 06, 2024
exclusive
5773 դիտում

Կախա Կալաձե. Մխիթարյանը հաջողակ եւ տաղանդավոր ֆուտբոլիստ է


Կախա Կալաձեն
Կախա Կալաձեն

Լուսանկարը` the-american-times.com


Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար, Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու «Միլանի» նախկին պաշտպան Կախա Կալաձեն  Մեդիամաքսին  տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ Հենրիխ Մխիթարյանն իսկապես շատ ուժեղ ֆուտբոլիստ է:

«Ցավոք, աշխատանքային գրաֆիկից ելնելով, ես հնարավորություն չունեմ ուշադիր հետեւել հայկական ֆուտբոլի ընթացիկ իրադարձություններին, բայց Մխիթարյանը հաջողակ եւ տաղանդավոր ֆուտբոլիստ է: Կցանկանայի հաջողություն մաղթել եւ նրան, եւ Հայաստանի հավաքականի մյուս ֆուտբոլիստներին»,- ընդգծել է Կալաձեն:

Նա նաեւ նշել է, որ իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում միայն մեկ անգամ է Վրաստանի ընտրանու կազմում մրցել Հայաստանի ազգային հավաքականի դեմ, եւ հանդիպումն ավարտվել է իրենց հաղթանակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին