826 դիտում

Խավին ու Տոտտին թարմացրել են Չեմպիոնների Լիգայի 2 ռեկորդ


Լուսանկարը` http://blog.foxsoccer.com

Լուսանկարը` http://www.uefa.com


«Բարսելոնայի» 34-ամյա կիսապաշտպան Խավի Էրնանդեսը Չեմպիոնների Լիգայում անցկացրած խաղերի քանակով սահմանել է ռեկորդ:

Երեկ նա Լիգայի խմբային փուլում ՊՍԺ-ի դեմ խաղում անցկացրել է իր 143-րդ հանդիպումն ու գերազանցել Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Ռաուլի ռեկորդը: Նա Չեմպիոնների Լիգայում անցկացրել է 142 խաղ:

Խավիի ցուցանիշին հասնելուն մոտ է նաեւ «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլիասը: Եթե նա այսօր «Լուդոգորեցի» դեմ խաղում հանդես գա, դա կլինի նրա 142-րդ հանդիպումը:

Իսկ «Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին դարձել է ՉԼ-ում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը: «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում նա մրցակցի դարպասը գնդակ է  ուղարկել 38 տարեկան 3 օրականում:

Մինչ այդ ռեկորդը պատկանում էր «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ռայան Գիգզին, որը 2011 թականին գոլի հեղինակ էր դարձել 37 տարեկան 289 օրականում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին