Ապրիլ 27, 2024
1051 դիտում

Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կկարողանա վերադառնալ հոկտեմբերի 18-ից ոչ շուտ


Լուսանկարը` bvb.de


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կկարողանա վերադառնալ հոկտեմբերի 18-ից ոչ շուտ:

«Մայնցի» հետ խաղում ոտնաթաթի վնասվածք ստացած հայ կիսապաշտպանը  կբացացակայի առնվազն 4 շաբաթ, ինչպես եւ նշվում էր առաջին հետազոտությունից հետո:

Ինչպես գրում է գերմանական ruhrnachrichten.de-ն, Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, կկարողանա խաղադաշտ դուրս գալ հոկտեմբերի 18-ին  «Քյոլնի» հետ կայանալիք խաղում:

Այսպիսով, նա չի կարողանա մասնակցել նաեւ հոկտեմբերի 11-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում ԵՎՐՈ-2016-ի շրջանակներում Սերբիայի դեմ կայանալիք խաղին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին