Ապրիլ 27, 2024
3107 դիտում

Սենթ Լուիսում Արոնյանն ընթանում է 7-րդ տեղում


Լուսանկարը` Grand Chess Tour


Սենթ Լուիսում շարունակվում է Grand Chess Tour-ի արագ շախմատի մրցաշարը:

Երեկ կայացել են եւս երեք տուրի պարտիաներ: Լեւոն Արոնյանը նախ ոչ-ոքի է խաղացել Շահրիար Մամեդյարովի (Ադրբեջան) հետ, ապա հաղթել է Վիշվանաթան Անանդին (Հնդկաստան), ապա պարտություն կրել Հիկարու Նակամուրայից (ԱՄՆ):

Արոնյանը վաստակել է 5 միավոր եւ ընթանում է 7-րդ հորիզոնականում: Առաջատարը 9 միավորով Ֆաբիանո Կարուանան է (ԱՄՆ):

Այսօր կայանալու են արագ շախմատի վերջին երեք տուրերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին