Ապրիլ 27, 2024
2155 դիտում

Պետրոսյանն ու Տեր-Սահակյանը Ռիգայի առաջատարներից են


Լուսանկարը` Մեդիամաքս


Ռիգայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում կայացել են 2-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի երեք գրոսմայստերից հաղթանակ են տարել երկուսը: Սամվել Տեր-Սահակյանն ուժեղ է եղել Դինարա Դորջիեւայից (Ռուսաստան), իսկ Մանուել Պետրոսյանը հաղթել է Մաի Նարվային (Էստոնիա): Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի է խաղացել Մարտին Յաբլոնիչկիի (Սերբիա) հետ:

Պետրոսյանն ու Տեր-Սահակյանը 2-ական միավորով ընթանում են առաջատարների խմբում, իսկ Հովհաննիսյանն իր ակտիվում ունի 1,5 միավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին