Ապրիլ 26, 2024
5255 դիտում

Լեւոն Արոնյանը Speed Chess մրցաշարում հաղթանակով է մեկնարկել


Լուսանկարը` norwaychess.no


Chess.com կայքը կազմակերպել է Speed Chess մրցաշարը, որն անցկացվում է նոկաուտ համակարգով համացանցի միջոցով:

Երեկ կայացել է առաջին հանդիպումը, որտեղ Լեւոն Արոնյանը մրցել է Ֆաբիանո Կարուանայի (ԱՄՆ) հետ: Հայ շախմատիստն առավելության է հասել 20,5:6,5 հաշվով ու դուրս եկել հաջորդ փուլ:

Մրցաշարում հանդես եկող 16 շախմատիստից Հայաստանը ներկայացնում է նաեւ Զավեն Անդրիասյանը, որն այդ իրավունքը նվաճել է որակավորման փուլերի արդյունքում:

Անդրիասյանի մրցակիցը լինելու է Վիդիթ Գուջրաթին (Հնդկաստան), իսկ պարտիան կայանալու է օգոստոսի 30-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին