Ապրիլ 27, 2024
2610 դիտում

«Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում եռիշխանություն է


Լուսանկարը` somovsmemorial.ru


«Աշխարհի պատանի աստղեր» շախմատի միջազգային մրցաշարում շարունակում է լինել եռիշխանություն:

Երեկ կայացած 9-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի վերին հատվածում փոփոխություններ չեն եղել:


Արամ Հակոբյանը հաղթանակ է տարել Դմիտրի Կուզնեցովի (Ռուսաստան) նկատմամբ, իսկ Շանթ Սարգսյանն ուժեղ է եղել Արսենի Նեստերովից (Ռուսաստան):


Միակ ոչ-ոքին գրանցել է Մամիկոն Ղարիբյանը, որը միավորները կիսել է Պաուլիուս Պուլտինեվիչիուսի (Լիտվա) հետ:


Հակոբյանն ու Սարգսյանը վաստակել են 6,5-ական միավոր եւ Կիրիլ Շեւչենկոյի (Ուկրաինա) հետ կիսում են 1-3-րդ տեղերը: Ղարիբյանն իր ակտիվում ունի 4,5 միավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին