Մայիս 08, 2024
2330 դիտում

Հովհաննիսյանի վստահ ելույթները Հայաստանի առաջնությունում


Լուսանկարը` tbilisi2017.fide.com


Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթանում է Հայաստանի 78-րդ առաջնությունը:

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակում է վստահ ելույթները: Նա 3-րդ տուրում եւս հաղթանակ է տարել, այս անգամ ուժեղ է եղել Հովհաննես Գաբուզյանից:

Այժմ Հովհաննիսյանը 3 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում 2 միավորով Արման Փաշիկյանն է:

Մնացած բոլոր պարտիաներում գրանցվել են ոչ-ոքի հաշիվներ՝ Արման Փաշիկյան-Տիգրան Հարությունյան, Շանթ Սարգսյան-Զավեն Անդրիասյան, Մանուել Պետրոսյան-Տիգրան Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան-Սամվել Տեր-Սահակյան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին