Ապրիլ 28, 2024
15730 դիտում

Արոնյան. Հավակնորդների մրցաշարում բոլորիս շանսերը հավասար են



Աշխարհի Գավաթակիր Լեւոն Արոնյանը համարում է, որ 2018-ի մարտին Գերմանիայում կայանալիք հավակնորդների մրցաշարի բոլոր մասնակիցների շանսերն էլ հավասար են:

Ըստ գրոսմայստերի՝ ամեն ինչ կախված է լինելու նախապատրաստական փուլի որակից:

«Կարծում եմ՝ մրցաշարում յուրաքանչյուրիս շանսերը մոտ 30 % են, քանի որ կազմի առումով, գրեթե, հավասար է լինելու: Բեռլինն ինձ համար դեռ շախմատային առումով այդքան էլ հաջող քաղաք չէ, սակայն պետք է փորձել իրավիճակը փոխել»,- rsport.ria.ru-ին ասել է Արոնյանը:

Մարտի 10-28-ը կայանալիք հավակնորդների մրցաշարում հանդես գալու իրավունք Արոնյանից բացի ունեն նաեւ Դին Լիժենը, Սերգեյ Կարյակինը, Վլադիմիր Կրամնիկը, Շահրիյար Մամեդյարովն ու Ալեքսանդր Գրիշչուկը:

Վերջին երկու ուղեգրերը բաժին կհասնեն 2017 թվականի ընթացքում միջին ամենաբարձր գործակից ունեցող երկու շախմատիստներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին