Ապրիլ 26, 2024
5223 դիտում

Մելքումյանի ու Սարգսյանի վստահ ելույթները FIDE Open-ում


Լուսանկարը` euroteams2017.com


Լոնդոնում ընթացող FIDE Open-ը մոտենում է ավարտին, եւ երեկ կայացել են 8-րդ տուրի պարտիաները:

Մրցաշարի առաջատար Հրանտ Մելքումյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի է ավարտել պարտիան Թամիր Նաբաթիի (Իսրայել) հետ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանն առավելության է հասել Ֆլորիան Հանդկեի (Գերմանիա) նկատմամբ:

 

Մելքումյանը 7 միավորով վստահ գլխավորում է աղյուսակը, իսկ Սարգսյանը 6,5 միավորով բարձրացել է 3-րդ հորիզոնական:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին