Ապրիլ 27, 2024
4842 դիտում

Կարեն Գրիգորյանը Պենանգ Օփենի լավագույն եռյակում է


Լուսանկարը` Մեդիամաքս


Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Մալայզիայում ընթացող Պենանգ Օփեն միջազգային մրցաշարում 1-ին պարտությունն է կրել:

Նա 7-րդ տուրում զիջել է հնդիկ Ռաթնակարանին ու կորցրել առաջատարի դիրքերը: Ողջ մրցաշարի առաջին տեղում ընթացող հայ գրոսմայստերը նահանջել է 3-րդ հորիզոնական: Նա իր ակտիվում 6 միավոր ունի ու 1-ին տեղը զբաղեցնող հնդիկ շախմատիստին ընդամենը 0,5 միավոր է զիջում:

Պենանգ Օփենին մասնակցում է 134 շախմատիստ: Ամենաբարձր վարկանիշն ունի հենց Գրիգորյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին