Ապրիլ 27, 2024
5123 դիտում

Մ-20 տ. շախմատի Աշխարհի առաջնությունում կայացել է 4-րդ տուրը


Լուսանկարը` wy2016.fide.com


Շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում պայքարը շարունակվում է:

Շախմատիստներն անցկացրել են 4-րդ տուրը: Հայերից հաղթանակ է տարել Հայկ Մարտիրոսյանը, նա սպիտակներով ուժեղ է եղել Արյան Ղոլամիից (Իրան): Մարտիրոսյանը վաստակել է 3,5 միավոր ու առաջատար Կիրիլ Ալկեքսեենկոյին (Ռուսաստան) զիջում է ընդամենը կես միավոր:

Մանուել Պետրոսյանը ոչ-ոքի է խաղացել Ֆայ Անտենաինա Ռակոտոմահարոյի (Մադագասկար) հետ: Նա էլ իր ակտիվում 2,5 միավոր ունի:

Սիրանուշ Ղուկասյանը 0,5 միավոր է վաստակել Բելեն Գոմեսի (Չիլի) հետ պարտիայում: Տիգրան Հարությունյանն էլ պարտություն է կրել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին