Ապրիլ 27, 2024
9254 դիտում

Արոնյան. Երբեք չեմ դադարել մտածել Աշխարհի չեմպիոնի տիտղոսի մասին


Լուսանկարը` Altibox Norway Chess


Ամենաուժեղ մրցաշարերից համարվող Ստավանգերի մրցաշարում այս տարվա հաղթող դարձավ Լեւոն Արոնյանը:

Հայ գրոսմայստերը տպավորիչ ու գեղեցիկ պարտիաներ անցկացրեց, անձնական միավորները կրկին հասցրեց 2800-ի, բարձրացավ ՖԻԴԵ-ի աղյուսակում ու, ինչպես նշում են մասնագետները, կրկին վերգտավ իր խաղը:

 

«Ես երբեք չեմ դադարել մտածել Աշխարհի չեմպիոնի տիտղոսի մասին: Եթե այլեւս նման մտադրություն չունենամ, ուրեմն կամ արդեն չեմպիոն կլինեմ, կամ էլ պարզապես ավարտած կլինեմ կարիերաս»,-երեկ խոստովանել է Արոնյանը:

 

Ստավանգերի մրցաշարում նա վաստակել էր 6 միավոր՝  2-րդ ու 3-րդ տեղերը զբաղեցրած Հիկարու Նակամուրայից (ԱՄՆ) ու Վլադիմիր Կրամնիկից (Ռուսաստան) առաջ անցնելով մեկ միավորով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին