Ապրիլ 27, 2024
7598 դիտում

Ստավանգեր. Արոնյանը սպիտակներով հաղթել է Կարլսենին


Լուսանկարը` worldchess.com


Ստվանգերում մեկօրյա դադարից հետո վերսկսվել է Norway Chess մրցաշարը, որտեղ ելույթ են ունենում 10 շախմատիստներ:

4-րդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը եղել է Մագնուս Կարլսենը (Նորվեգիա): Հայ գրոսմայստերը հանդես է եկել սպիտակ խաղաքարերով ու կարողացել է հաղթել մրցակցին:

 

Հիկարու Նակամուրան ուժեղ է եղել Մաքսիմ Վաշյե-Լագրավից, Անիշ Գիրին՝ Վիշվանաթան Անանդից: 

 

Նակամուրան ունի 3 միավոր, Արոնյանը 2,5 միավորով բարձրացել է 2-րդ հորիզոնական:

 

Ֆաբիանո Կարուանա- Վլադիմիր Կրամիկ եւ Ուեսլի Սո-Սերգեյ Կարյակին հանդիպումները շարունակվում են:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին