Ապրիլ 27, 2024
5488 դիտում

Շախմատի ԵԱ-ում հայերից լավագույն արդյունքն ունի Արման Միքայելյանը


Լուսանկարը` openchess.by

Լուսանկարը` openchess.by


Մինսկում ընթացող Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունում կայացել են 7-րդ տուրի պարտիաները:

Առաջատարներն արդեն ունեն 6-ական միավոր: Հրանտ Մելքումյանն այս տուրում պարտություն է կրել բրիտանացի Դավիդ Հոուելից ու 5 միավորով նահանջել 18-րդ հորիզոնական:

Իր արդյունքը բարելավել է Արման Միքայելյանը: Նա սպիտակներով ուժեղ է եղել Սերգեյ Ժիգալկոյից (Բելառուս) ու 5,5 միավորով բարձրացել է 13-րդ տեղ:

7-րդ տուրի խաղարկությանը ներկա է եղել Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Ընդհանուր առմամբ, ԵԱ-ին 19 հայ շախմատիստներ են մասնակցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին