Մայիս 05, 2024
3634 դիտում

Հայաստանի շախմատի ընտրանին ԱԱ-ում մեկնարկել է պարտությամբ


Լուսանկարը` Մեդիամաքս


Ծաղկաձորում, որտեղ երեկ մեկնարկել է շախմատի Աշխարհի թիմային առաջնությունը, այսօր կայացել են առաջին տուրի պարտիաները:

Հայաստանի տղամարդկանց հավաքականն ուժերն է չափել Իսրայելի ընտրանու հետ: Առաջինը պարտիան ավարտել է Լեւոն Արոնյանը, որը միավորները կիսել է Բորիս Գելֆանդի հետ:

Ոչ ոքի են խաղացել նաեւ Գաբրիել Սարգսյան- Էմիլ Սուտովսկի, Սերգեյ Մովսիսյան- Իլյա Սմիրին զույգերը: Հայաստանի հավաքականի միակ պարտությունը կրել է Վլադիմիր Հակոբյանը, որը սպիտակ խաղաքարերով չի կարողացել պայքարել Մաքսիմ Ռոդշտեյնի հետ: 

Այսպիսով,  հայ շախմատիստները պարտվել են 1,5: 2,5 հաշվով: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին