Մայիս 02, 2024
826 դիտում

Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր 2 բռնցքամարտիկ ունի


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեկ Բելգրադում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանի առաջին ներկայացուցիչները կմտնեն պայքարի մեջ:

Ռինգ դուրս կգան Արթուր Սահակյան (60 կգ) ու Վախթանգ Հարությունյանը (75 կգ): Սահակյանի մրցակիցն է լինելու Վրաստանը ներկայացնող Արծրուն Գոմշյանը, իսկ Հարությունյանը հանդիպելու է Սոմա Մեստերին (Հունգարիա):

Սերբիայում ուժերն են չափում 35 երկրի մոտ 400 մարզիկներ, որոնցից 216-ը տղամարդիկ են, 121-ը՝ կանայք: Հայաստանը տղամարդկանց մրցաշարում ներկայացել է 13 մարզիկով, իսկ կանանց՝ 6:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին