Ապրիլ 29, 2024
1897 դիտում

Գուրգեն Մադոյանը վստահ հաղթանակով է մեկնարկել վարկանշային մրցաշարում


Լուսանկարը` Մեդիամաքս


Գուրգեն Մադոյանը հաղթանակով է մեկնարկել Իտալիայի Բուստո Արսիզիոյում ընթացող բռնցքամարտի վարկանշային մրցաշարում:

Նա մինչեւ 71 կգ քաշային կարգում հանդիպել է Վասիլ Սեբոտարին (Մոլդովա) ու հաղթել 5:0 հաշվով: Ավելի վաղ Էլիդա Քոչարյանը (60 կգ) զիջել է Գվադելուպե Սուլիսին (Մեքսիկա):

Այսօր ելույթ է ունենալու 2 բռնցքամարտիկ: Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) մրցելու է Խուան Տեո Վեյի (Սինգապուր) հետ, իսկ Դավիթ Չալոյանին (+92 կգ) բաժին է ընկել կանադացի Ալեքսիս Բարիերեն:

Մրցաշարում մեկական հաղթանակ են տարել ու պայքարը շարունակում են Արթուր Բազեյանը (57 կգ) եւ Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին