Եվրոպայի չեմպիոն ու Աշխարհի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ելույթ է ունենում Սանկտ Պետերբուգում ընթացող Governor Cup մրցաշարում:
Նա դուրս է եկել եզրափակիչ ու վաղը մրցելու է ռուս Պավել Ֆյոդորովի հետ: Կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկն ուժեղ է եղել Ալիեր Նորալիեւից (Ուզբեկստան):
Եզրափակչում է Հայաստանի եւս մեկ ներկայացուցիչ՝ մինչեւ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Նա էլ մրցաշարի հաղթողի կոչման համար պայքարելու է Մուսլիմ Հաջիմագոմեդովի (Ռուսաստան) հետ:
7-րդ անգամ անցկացվող Governor Cup-ի մրցանակային ֆոնդը 3,3 մլն ռուսական ռուբլի է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: