Ապրիլ 27, 2024
exclusive
8973 դիտում

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները հավաք են անցկացնում ԱՄՆ-ում


Լուսանկարը` Մեդիամաքս


Պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխված Նարեկ Աբգարյանը, Արամ Ավագյանն ու Գոռ Երիցյանը մեկնել են ԱՄՆ եւ այս օրերին մարզումներ են անցկացնում այնտեղ:

Բռնցքամարտիկների հետ աշխատում է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում Նարեկ Աբգարյանն ասել է, որ մոտ օրերս նրանց միանալու է նաեւ Նարեկ Մինասյանը:

«Այստեղ մարզումային շատ լավ պայմաններ են: Մեր հիմնական նպատակը սպարինգ-մենամարտեր անցկացնելն է: Մենք գնում ենք հայտնի մարզիչ Ֆրեդի Ռոուչի ակումբ, որովհետեւ այնտեղ շատ են ուժեղ սպարինգ-մրցակիցները: Կարող եմ ասել, որ հավաքները լավ են անցնում»-ասել է Աբգարյանը:

Մարզիկն ընդգծել է, որ առաջիկա մենամարտերից դեռ հստակ բան ասել չի կարող, չնայած պլանավորում են երկու ամսվա ընթացքում անպայման ռինգ դուրս գալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին