«Ստրանջայի» 69-րդ միջազգային մրցաշարում, որն ընթանում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, երեկ հայ բռնցքամարտիկներից ելույթ են ունեցել երկուսը:
Գուրգեն Հովհաննիսյանն (+91 կգ) առաջին մենամարտում 5:0 հաշվով առավելության է հասել Ալեքսանդր Գեորգիեւի (Բուլղարիա) նկատմամբ: Ժիրայր Սարգսյանը (56 կգ) նույն հաշվով պարտություն է կրել իսպանացի Խոսե Կուիլյեսից:
Այսօր ելույթ է ունենալու մինչեւ 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, նրա մրցակիցը լինելու է Բուլղարիան ներկայացնող Ռոբերտ Չամասանյանը:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականից հաջորդ փուլի ուղեգիր նվաճել էր Վահե Բադալյանը (52 կգ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: