Ապրիլ 27, 2024
exclusive
34393 դիտում

Բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչը դժգոհ է առաջնության որակից


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բռնցքամարտի առաջնությունում վաղը կայանալու են կիսաեզրափակիչ մենամարտերը: Շուրջ 100 մասնակիցներից պայքարը շարունակում են լավագույնները:

Mediamax Sport-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի հետ, որը խոստովանել է, որ առայժմ նոր անուններ չի բացահայտել:

«Ցավոք, բայց վիճակը տխուր է, որակը շատ ցածր է: Անհասկանալի է, թե ինչ են անում մարզադպրոցները: Ի վերջո սա մեծահասակների առաջնություն է, բայց կան մարզիկներ, ովքեր կարծես մի քանի ամսվա պարապող լինեն: Բայց մի քանի հոգի տեսել եմ, որոնց հետ հնարավոր է աշխատել ու մի բանի հասնել: Եթե անկեղծ լինեմ, իմ հույսը երիտասարդներն են, նրանց հետ պետք է կազմենք մեր ապագայի ծրագրերը»,-նշել է Թորոսյանը:

Առաջնությունն ընթանում է «Դինամո» մարզադահլիճում, վաղվա մենամարտերը մեկնարկելու են ժամը 13:00-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին