Ապրիլ 27, 2024
34630 դիտում

Երիտասարդական ԵԱ-ում 2 հայ բռնցքամարտիկներ են մնացել


Լուսանկարը` Մեդիամաքս


Անթալիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում երեկ Հայաստանի 4 ներկայացուցիչներն էլ պարտություն են կրել:

Պայքարից դուրս են մնացել  Ժիրայր Սարգսյանը (56 կգ), Բենիկ Նիկողոսյանը (64 կգ), Գոռ Ներսիսյանը (75 կգ) եւ գերծանր քաշային Արման Մնացականյանը:

Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում են Էրիկ Թոխյանն (49 կգ) ու Տոնի Գալստյանը (69 կգ):

Այսօր Գալստյանը կանցկացնի քառորդ եզրափակչի մենամարտը, իսկ հոկտեմբերի 25-ին կիսաեզրափակչի համար կպայքարի Թոխյանը:

Երկու մարզիկներն էլ հաղթանակի դեպքում կապահովեն առնվազն բրոնզե մեդալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին